Նոյեմբերի 25-ին սիրիական հակամարտության վերաբերյալ գրող մերձընդդիմադիր լրատվակայքերից մեկը հայտնել է, որ «Իսլամական պետության» դաշտային հրամանատարներից Մուհամմադ Աբդուլ Համիդն անցել է թուրք-սիրիական սահմանը և հայտնվել Ստամբուլում:
#فرات_بوست #تركيا :
وصول المدعو محمد عبدالحميد العمر من أبناء محافظة الحسكة ، إلى مدينة إسطنبول التركية ،حيث يعتبر أحد أمنيين تنظيم #داعش المتهميين بجرائم حرب ضد المدنيين في مدينة الشدادي .#ديرالزور_تباد pic.twitter.com/zLLAQcbQOh— فرات بوست (@EuphratesPost) November 25, 2017
Ըստ Euphrates Post լրատվակայքի՝ ԻՊ դաշտային հրամանատարը ահաբեկչական կառույցի «անվտանգության ծառայության» ղեկավար անդամներից մեկն էր, ով պատասխանատու է բազմաթիվ խաղաղ բնակիչների կոտորածի համար:
Առայժմ որևէ այլ աղբյուրով այս տեղեկության իսկությունը չի հաստատվել: Նշվում է, որ ահաբեկիչը Թուրքիա է անցել քուրդ-արաբական ուժերի վերահսկած տարածքով:
Ավելի վաղ՝ հոկտեմբերին, սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունն իր հերթին հայտնել էր, որ Սիրիայում պարտությունների շարքից «հիասթափված» «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:
Ավելացնենք, որ Թուրքիան իր հերթին պարբերաբար հայտնում է իր տարածքում, մասնավորապես Ստամբուլում ԻՊ անդամների ձերբակալությունների մասին: