Պաշտոնական այցով Անկարա այցելած Պակիստանի ռազմարդյունաբերության նախարար Ռանա Թանվիր Հուսեյնը հայտարարել է, որ Պակիստանը պլանավորում է Թուրքիայից գնել 30 միավոր T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ և 4 ռազմանավ: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նա հայտնել է, որ հարվածային ուղղաթիռների վաճառքի գործընթացի մոտ 90 տոկոսը արված է, Պակիստանը ներկայում ուսումնասիրում է առաջարկները և ֆինանսական հարցերը: Ըստ Պակիստանի ռազմարդյունաբերության նախարարի՝ Թուրքիան ապագայում թուրքական «
Պակիստանցի պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիան քննարկում է Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ գնելու հարցը:
Ռանա Թանվիր Հուսեյնը Թուրքիա է այցելել նոյեմբերի 24-ին, հանդիպել է պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիին: Կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման հարցը:
Millî Savunma Bakanı Nurettin Canikli, Pakistan İslam Cumhuriyeti Savunma Üretimi Bakanı Rana Tanvir Hüseyin ile bir araya geldi. https://t.co/IeuYEChgu8 pic.twitter.com/Z95dEUICap
— Savunma Bakanlığı (@tcsavunma) November 24, 2017
Նշենք, որ ավելի վաղ՝ նոյեմբերի 12-ին, թուրքական TAI ավիաշինական ընկերության գլխավոր տնօրենը նույնպես հայտնել է Պակիստանի՝ Թուրքիայից «Աթաք» ուղղաթիռներ գնելու մտադրության մասին: Իսկ հոկտեմբերի վերջին Պակիստանի վարչապետ Շահիդ Հաքան Աբբասին Թուրքիա այցի ընթացքում անձամբ է փորձարկել թուրք-իտալական «Աթաք» հարվածային ուղղաթիռը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերության հետ ստորագրել է Թուրքիայի զինուժի համար 52 միավոր MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ գնելու համաձայնագիր: