Ապրիլյան պատերազմի 375 մասնակից ստացել է ուսման վարձի փոխհատուցում

Նոյեմբերի 24-ին ապրիլյան պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 375 ուսանող ստացել է ուսման վարձի փոխհատուցում։ Փոխհատուցումը կատարել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀԵՀ կայքը:

Փոխհատուցում ստացել են պետական և ոչ պետական, միջպետական բուհերի ուսանողներ։

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Արցախի հյուսիս-արևելքը պահող մարտիկները. Լուսանկարը «Պանարմենիան» գործակալության

Նշվում է, որ ստացողներից 82-ը պոլիտեխնիկական համալսարանից են, 59-ը՝ ԵՊՀ-ից, 54-ը՝ բժշկական համալսարանից, 49-ը՝ պետական տնտեսագիտական, նույնքան ճարտարապետության և շինարարության համալսարաններից, 19-ը՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտից, 15-ը՝ հայկական պետական մանկավարժական համալսարանից, ֆրանսիական, սլավոնական, լեզվահասարակագիտական, ագրարային համալսարաններից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից, Գավառի, Վանաձորի պետական համալսարաններից, Եվրասիա միջազգային համալսարանից և այլն։

Ավելի վաղ հիմնադրամի կայքը հայտնել էր , որ ՀԵՀ-ը ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու է կիսամյակային վարձի 20%-ի չափով, բացառությամբ Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողներին (նրանց ուսման վարձի փոխհատուցում կտրամադրվի կիսամյակային վարձի 10%-ի չափով):

Հիշեցնենք, որ 2017-ի ապրիլին հայտնի էր դարձել, որ ՀՀ ՊՆ և ՀԵՀ ծրագրի շրջանակներում 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ընդգրկված և արդեն զորացրված մոտ 450 զինծառայողներ, ովքեր բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, ստացել են լրացուցիչ 20 տոկոս զեղչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *