Սիրիայում ականազերծվում է Աբու Քամալ քաղաքը

Սիրիացի սակրավորները մաքրել են վերջերս ԻՊ-ից ազատագրված Աբու Քամալ քաղաքի կենտրոնական հրապարակը, այժմ ականազերծում են հիմնական փողոցները: Այս մասին հայտարարել է Սիրիայում հակամարտող ուժերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուրալենկոն:

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան հայտարարել է, որ Դեր Զորում շարունակվում է ահաբեկչական խմբավորումներից ազատագրված տարածքների ականազերծման աշխատանքները:

Դեր Զորն ականազերծել են ՌԴ ԶՈւ սակրավորները, աշխատանքներին մասնակցել են նաև սիրիացի սակրավորներ:

Վերջին մի քանի ամիսներին Իսլամական պետությունը կորցրել է իր տարածքների մեծ մասը Սիրիայում և Իրաքում: Նշենք, որ ավելի վաղ Սիրիայի կառավարական բանակը ամբողջությամբ վերահսկողություն էր հաստատել Աբու Քամալ քաղաքում, որը համարվում էր ԻՊ վերջին խոշոր հենակետը Սիրիայում: Աշխատանքներ են արվում քաղաքը պայթուցիկն նյութերից և ականներից մաքրելու համար:

Քաղաքի ազատագրման գործողությանը ավիահարվածներով աջակցել է  Ռուսաստանը: Բացի այդ հոկտոմբերի վերջին ՌԴ ՌԾՈւ «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ էին արձակվել քաղաքում ԻՊ դիրքերին:

Սիրիայում ակտիվորեն ականազերծման աշխատանքներ են տանում ՌԴ ԶՈւ սակրավորները:

Ի դեպ, նոյեմբերի 6-ին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր, որ Հայաստանը և Սերբիան հաստատել են Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավվելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *