Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Քննարկվել են ռազմական, ռազմակրթական ոլորտներում առկա և հեռանկարային համագործակցությունը: Թուրքիայի ՌՕՈւ ներկայացուցիչները նաև այցելել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասեր: Հանդիպումից այլ մանրամասներ չեն հրապարակվում:
Նշենք, որ Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար անցկացնում են ռազմաօդային ուժերի համատեղ վարժանքներ՝ երկու երկրների տարածքներում: Նախորդ զորավարժությունն անցկացվել է 2017 թ. սեպտեմբերին՝ Ադրբեջանի տարածքում: