Ստամբուլում «Իսլամական պետությանը» անդամակցելու համար ձերբակալվել է 20 մարդ

Նոյեմբերի 23-ին Ստամբուլում Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու համար ձերբակալել են 20 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Հակաահաբեկչական գործողություն Ստամբուլում

Հակաահաբեկչական գործողություն Ստամբուլում

Ձերբակալվածներից 16-ը այլ պետությունների քաղաքացիներ են: Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Ստամբուլի 6 թաղամասում:

Թուրքական կողմի պնդմամբ՝ ձերբակալվածները փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացրել Թուրքիայի տարածքում:

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտի (Institute for Economics & Peace) հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիան հայտնվել է աշխարհում ահաբեկչություններից ամենաշատ տուժած 10 երկրների շարքում՝ զբաղեցնելով 9-րդ տեղը:

Թուրքիան հատկապես մեծ կորուստներ է ունեցել 2015-2016-ի ընթացքում, ինչը պայմանավորված է «Քրդստանի աշխատավորական կուղակցության»՝ PKK-ի ակտիվացմամբ, մյուս կողմից էլ «Իսլամական պետության» գործունեությամբ: Ըստ աղբյուրի՝ միայն 2016-ին Թուրքիայում ահաբեկչություններից 658 մարդ է մահացել: Ամենաշատը ազդված 3 երկրներն են Իրաքը, Սիրիան և Աֆղանստանը:

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիան հայտնվել է աշխարհում ահաբեկչություններից ամենաշատ տուժած 10 երկրների շարքում՝

Էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը հրապարակած զեկույցի համաձայն՝ Թուրքիան հայտնվել է աշխարհում ահաբեկչություններից ամենաշատ տուժած 10 երկրների շարքում՝

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայում ԻՊ-ին անդամակցելու կամ ԻՊ հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է մոտ 650-660 մարդ:

Թուրքիան ԻՊ-ին անդամակցել ցանկացողների համար հիմնական տարանցիկ ճանապարհն է: Այստեղ պարբերաբար ԻՊ հետ համագործակցող անձինք են ձերբակալվում, այդ թվում` նաև Ադրբեջանի քաղաքացիներ։

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի տվյալներով՝ 2016-ի մարտ – 2017-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Սիրիա և Իրաք է գնացել շուրջ 1500 զինյալ, որից 900-ը ներկայում գտնվում պատերազմական գոտիներում: Կենտրոնի տվյալններով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *