Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի ինժեներասակրավորային ստորաբաժանումներում հավաքներ են սկսվել։ Այս մասին Razm.info-ին հաղորդել են հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից։
Տեսական պարապմունքներին զինծառայողները յուրացնելու են ական փնտրող սարքերի մարտավարատեխնիկական բնութագրերը, տարբեր պայթուցիկ նյութերի բաղադրությունը, բնութագրերը, պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման և վնասազերծման հմտություններ։
Գործնական պարապմունքներին սակրավորները «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում իրականացնելու են պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման գործողություններ։
Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 100 զինծառայող, 20-ից ավելի զինտեխնիկա, այդ թվում՝ ԻՄՊ-2 ական փնտրող սարքեր, ական փնտրող շներ։