Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ հերթական խոշոր ռազմածովային զորավարժությունը

Նոեյմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Թուրքիայի ջրային տարածքներում՝ Էգեյան ծովի Սարոսի ծոցում, կանցկացվեն Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրների համատեղ ռազմածովային վարժանքներ: Ադրբեջանը վարժանքներին կներգրավվի որպես դիտորդ:  Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ՌԾՈւ համատեղ «Արևելյան Միջերկրական-2017» զորավարժությունից. Աղբյուրը՝ «Անադոլու»

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ՌԾՈւ համատեղ «Արևելյան Միջերկրական-2017» զորավարժությունից. Աղբյուրը՝ «Անադոլու»

Զորավարժության հայտարարվող նպատակը «ականային պատերազմի» նախապատրաստումն է (ռազմական գործողությունների ընթացքում ջրային տարածքների ականապատում, ականազերծում), ինչպես նաև տարբեր երկրների ստրոաբաժանումների համագործակցության զարգացումը:

«Նուսրեթ – 2017» զորավարժությանը ներգրավվում են.

  • Թուրքիայի զինված ուժերի՝
    • ականորսիչ նավ, հրամանատարաշտաբային ականային արգելապատման նավ,
    • մեկ ֆրեգատ, մեկ պարեկանավ, մեկ ականահավաքման նավ,
    • մեկ ուղղաթիռ, մեկ ստորջրյա պաշտպանության թիմ,
    • առափնյա անվտանգության նավ,
    • ստորջրյա ինքնակառավարվող մեքենա,
    • ՌՕՈւ երկու կործանիչ, մեկ բեռնատար C-130 ինքնաթիռ:
  • ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ականազերծման խմբի (SNMCMG-2)՝
    • Մեծ Բրիտանիայի ԶՈւ մեկ հրամանատարական և մեկ ականորսիչ նավ,
    • Իտալիայի, Հունաստանի և Թուրքիայի ԶՈւ մեկական ականորսիչ նավ,
    • Բուլղարիայի ԶՈւ 6 նավ, այդ թվում՝ մեկ ական փնտրող նավ:
  • Բուլղարիայի ԶՈւ մեկ ականորսիչ նավ:

Զորավարժությանը ներգրավվել են նաև ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետություն Կատարի ԶՈւ պայթուցիկ սարքերի վնասազերծման թիմ, ինչպես նաև անդամ Հունաստանից նույնպիսի թիմ: Նշենք, որ զորավարժությունը անցկացվում է  հենց Հունաստանի ջրային տարածքների հարևանությամբ:

Վարժանքներին ընդհանուր 11 դիտորդ կուղարկեն Ադրբեջանը, Ալժիրը, Ռումինիան, Սլովենիան և Թուրքմենստանը: Կներգրավվի նաև Ռումինիայի ԶՈւ 2 շտաբային սպա:

Հիշեցնենք, որ այս զորավարժությունը խպլանային բնույթ է կրում: Նման վարժանքներ անցկացվել էին նաև 2016 թ. նույն ժամանակահատվածում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *