Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի ԶՈւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգում՝ Աբու Քամալ քաղաքի մոտակայքում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Дальние бомбардировщики Ту-22М3 нанесли авиаудар по объектам террористов в #СИРИЯ https://t.co/uYilznb4d8 pic.twitter.com/WLmZ5ecgxP
— Минобороны России (@mod_russia) November 23, 2017
Հեռահար ռմբակոծիչների թիրախում են հիմնականում հայտնվել Ալ Քութահ բնակավայրի մոտ տեղակայված ԻՊ զինյալների դիրքերը: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ բոլոր նախանշված թիրախները ոչնչացվել են:
Ռմբակոծիչներին ուղեկցել են Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում տեղակայված ՌԴ օդուժի Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչները:
Նշենք, որ ՌԴ ԶՈւ ռմբակոծիչները իսլամիստ զինյալների դիրքերին հարվածել են նաև նոյեմբերի 15-ին: Իսկ ավելի վաղ՝ հոկտեմբերի 31-ին, Միջերկրական ծովից ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Աբու Քեմալում ԻՊ դիրքերին: