Նոյեմբերի 23-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում՝ Բինգյոլ-Էլազիգ ավտոճանապարհի, վրա շրջվել է ուժայինների տեղափոխող զրահամեքենա, արդյունքում մահացել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Զրահամեքենայում գտնվող ուժայինները վերահսկում էին ճանապարհի անվտանգությունը: Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ուժային կառույցներում մարտական կորուստներից բացի ավելանում է նաև ոչ մարտական կորուստների թվաքանակը: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը Թուրքիայի մեկ այլ նահանգում՝ անմիջապես Իրաքին սահմանակից Շրնաք նահանգի Սիլոփի գավառում, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են ուժայինների տեղափոխող զրահամեքենայի վրա, արդյունքում վիրավորվել է 2 թուրք զինծառայող: Հայտնում է «Անադոլուն»
Հիշեցնենք, որ հարաբերական դադարից հետո, թուրք-քրդական բախումները վերսկսել են 2015-ի ամռանից: Ռազմական գործողություններին ներգրավված են թուրքական բանակ, ժանդարմերիան, ոստիկանությունը: