Սիրիայում սպանված 280 զինյալների շարքում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ

Flashpoint Global Partners խորհրդատվական կենտրոնը և Վաշինգտոնի Մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի փորձագետների համատեղ զեկույցի համաձայն՝ Սիրիայում սպանված 280 վարձկանների շարքում եղել են Ադրբեջանի քաղաքացիներ։

Զեկույցում ասվում է, որ ամեն հինգերորդ սպանվածը Լիբիայից էր (59 հոգի), ապա հաջորդում են Սաուդյան Արաբիան և Թունիսը (44 հոգի), Հորդանանը (32 հոգի), Եգիպտոսը (27 hհոգի), Լիբանանը (22 հոգի) և Ռուսաստանը։ Մահացածների շարքում 4 չեչեն կա, 4 զոհված էլ՝ Դաղստանից, 1-ը՝ Կաբարդինո-Բալկարիայից։

Սիրիայում զոհված քաղաքացիների մեծ քանակով երկրների շարքը շարունակում են Պաղեստինը, Քուվեյթը, Իրաքը, Բահրեյնը, Մարոկկոն, Ալժիրը, Ադրբեջանը, Բուլղարիան, Դանիան, Ֆրանսիան, Իռլանդիան, Կոսովոն, Քաթարը, Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Ուզբեկստանն ու ԱՄՆ-ն։

Սպանված զինյալների ընդհանուր թիվը 280 է։

Ամենամեծ քանակով օտաերկրացիներ սպանվել են Հալեպում (54), Իդլիբում (23), Դերաայում և Դամասկոսում (15), Դեր-Զորում (12), Լաթակիայում և Թել-Կալահում (10):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *