Սիրիայի Աբու Քամալ քաղաքում ևս մեկ իրանցի զինծառայող է սպանվել

Սիրիայի Աբու Քամալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած մարտերում զոհվել է իրանցի զինծառայող Համիդ Զիայեին։ Այս մասին նոյեբերի 21-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Զիայեին Սիրիա մեկնել էր կամավոր։

Աբու Քամալում զոհված իրանցի զինծառայող Համիդ Զիայեին

Աբու Քամալում զոհված իրանցի զինծառայող Համիդ Զիայեին

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Աբու Քամալում  5 իրանցի զինծառայողի մահվան մասին (1,2)։ Զոհվածների թվում կային նաև գեներալ և գնդապետ։

Հավելենք, որ նոյեմբերի 19-ին Սիրիայի բանակը ամբողջովին ազատագրել է երկրում ԻՊ վերջին խոշոր հենակետ Աբու Քամալ քաղաքը:

Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Չնայած այս կորուստներին՝ Իրանը պնդում է, որ Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ և այնտեղ  է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ, իսկ զոհվող մարտիկները՝ կամավորներ են։

Սիրիայում  Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *