ՌԴ զինուժը Հյուսիսային Օսիայում ոչնչացրել է պայմանական ահաբեկիչներին

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումները «Դարյալ» լեռնային զորավարժարանում անցկացրել են վարժանքներ՝ անօրինական զինված խմբավորումներին հայտնաբերելու և ոչնչացնելու սցենարով։ Այս մասին նոյեմբերի 23-ին  տեղեկացնում է  ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 200 զինծառայող, շուրջ 10 միավոր զինտեխնիկա։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում (արխիվ)

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում (արխիվ)

Վարժանքներին հետախույզները իրականացրել են ահաբեկիչների տեղակայման վայրի շրջափակման, ահաբեկիչներին ոչնչացնելու, նրանց զինամթերքը հայտնաբերելու, պայմանական գերիներին ազատելու գործողություններ։

Բացի այդ զինծառայողները մշակել են նաև հետախուզություն վարելու, դարանակալելու, քողարկվելու, ձեռնամարտ և դանակով մարտ վարելու, հրաձգային զենքերից ուսումնական կրակ վարելու առաջադրանքներ։

Մարտականին առավել մոտ պայմաններ ստեղծելու համար կիրառվել են ԻՄ-100 իմիտացիոն փամփուշտներ, ազդանշանային հրթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *