Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները անցկացրել են զորամասի օբյեկտների վրա հարձակումը հետ մղելու ժամանակ հերթապահ և ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վարժանքներ: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
102-րդ ռազմաբազայի Գյումրիի և Երևանի կայազորերը վարժանքներ են անցկացրել անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ: Վարժանքների ժամանակ մշակվել են պայմանական հակառակորդի զինված անօրինական կազմակերպությունների դիվերսիոն խմբերի հայտնաբերման, ռազմաբազայի օբյեկտների վրա նրանց հարձակումը հետ մղելու, հետապնդման և ոչնչացման գործողություններ:
Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 1000 զինծառայող և 250 զինտեխնիկա, այդ թվում նաև ԱԹՍ-ներ: