Նոյեմբերի 22-ին Թբիլիսիում մոտ 20 ժամ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել: Քաղաքի բնակարաններից մեկում շրջապատվել էր ահաբեկիչների խումբ, որը մարտեր էր մղում իրավապահ մարմինների դեմ ամբողջ օրվա ընթացքում: Գործողության արդյունքում ոչնչացվել է 3 ահաբեկիչ, ձերբակալվել է ևս 1-ը: Այս մասին հայտնում է Վրաստանի պետանվտանգության ծառայության կայքը:
Բախումների ժամանակ տուժել են Վրաստանի ՊԱԾ և ներքին գործերի նախարարության աշխատակիցներ: Առավոտյան ծանր վիրավորվել է ՊԱԾ հատուկ գործողությունների բաժնի 41 ամյա աշխատակից, այնուհետև վիրավորվել է ևս 2 ՊԱԾ աշխատակից, վիրավորվել են նաև Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների բաժնի 2 աշխատակից:
Հայտարարությունում նաև նշվում է, որ ահաբեկիչները Վրաստանի քաղաքացիներ չեն: Նրանց հայտնաբերելու և բռնելու գործողության նախապատրաստումը տևել է մի քանի շաբաթ:
Ահաբեկիչներին չեզոքացնելու գործողության մասին առավել մանրամասն այստեղ: