Սեյրան Օհանյանը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ 2013թ. հունիսի 5-ին Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով՝ Մինսկ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Սեյարն Օհանյան- նկար

Նիստում կքննարկվեն ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերբերող 20-ից ավելի հարցեր:
Նշվում է նաև, որ այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա իր գործընկերների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *