«Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» ( TAI) շարժիչաշինական ընկերությունը (TEI) ավարտում է MALE տիպի անօդաչու թռչող սարքերի համար տեղական շարժիչի նախատիպի ստեղծման աշխատանքները: Այն կսկի պետական փորձարկումներ անցնել արդեն 2018 թվականից: Այս մասին նոյեմբերի 22-ին Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Սուլեյման Սոյլուն:
Թուրքիայում նման շարժիչների արտադրության ծրագրի մասին հայտնի էր դարձել դեռևս 2017 թ. սկզբին: Այդ ժամանակ նշվում էր, որ շարժիչները ԱԹՍ-ների վրա կսկսվեն տեղադրվել արդեն 2019 թվականից:
Թուրքիայում արտադրվում և այդ երկրի բանակի, ինչպե նաև ուժային մյուս երկու հիմնական կառույցների՝ ոստիկանության և ժանդարմերիայի կողմից կիրառվում են հիմնականում երկու տեսակի ԱԹՍ-ներ՝ «Բայրաքթար» և «Անքա»: Ըստ որում, այդ անօդաչուներն ունեն թե՛ հետախուզական, թե՛ հարվածային տարբերակներ:
Նշված անօդաչուների մարտավարատեխնիկական բնութագրերին, թուրքական զինուժում և նշված մյուս ուժային կառույցներում առկա քանակություններին կարող եք ծանոթանալ այստեղ: