ՌԴ ԶՈւ զենիթահրթիռային ստորաբաժանումները խոցել են պայմանական օդային թիրախներ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Վոլգոգրադում տեղակայված  զենիթահրթիռային ստորաբաժանումները պայմանական հակառակորդի օդային հարձակումը կանխելու սցենարով վարժանքներ են անցկացրել։ Այս մասին նոյեմբերի 21-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին մշակվել են կրակային դիրքեր գրավելու, քողարկվելու, տեղանքի դժվարին պայմաններում կապի կառավարման, տեխնիկան մարտական դրության բերելու, հետախուզություն իրականացնելու, պայմանական հակառակորդի օդային թիրախները խոցելու առաջադրանքներ։

Հակաօդային պաշտպանության «Տոռ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության «Տոռ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Վարժանքներին ներգրավվել են շուրջ 200 զինծառայող, շուրջ 30 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Տոռ-ՄՈւ», «Ստրելա-10» զենիթահրթիռային համալիրներ, «Տունգուսկա»  զենիթային հրթիռահրանոթային համալիրներ և հակաօդային պաշտպանության այլ միջոցներ։

Մարտականին առավել մոտ իրավիճակ ստղծելու համար օգտագործվել են իմիտացիոն միջոցներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *