ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացվել

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի նավերը և ծովային հետևակը հակաահաբեկչական վարժանքներ են անցկացրել Աստրախանում, Մախաչկալում և Կասպիյսկում։ Վարժանքներին ներգրավվել են ավելի քան 500 զինծառայող, շուրջ 20 նավ և ավելի քան 20 միավոր զինտեխնիկա։Այս մասին նոյեմբերի 22-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Նավերի մշտական տեղակայման վայրերում՝ Աստրախանում և Մախաչկալայում, վարժանքներն անցկացվել են ստորջրյա դիվերսիոն խմբի կողմից ահաբեկչական հարձակումը կանխելու սցենարով։

Վարժանքներին պարեկանավերն ու կատերները, օգտագործելով հիդրոձայնային կայանները, հետևել են ստորջրյա միջավայրում իրավիճակին, իրականացրել են նավերի տեղակայման բազաներում ստորջրյա դիվերսանտների հայտնաբերման աշխատանքներ: Դրանից հետո, պայմանական հակառակորդի դիվերսանտներին ոչնչացնելու համար, իրականացվել են նռնականետման վարժանքներ:

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողներ

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողներ

Վարժանքների ավարտին ջրասուզակների խմբերը նավերի, կատերների իրանի ստորջրյա մասում իրականացրել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման աշխատանքներ։

Իսկ ծովային հետևակի ստորաբաժանումները Կասպիյսկում իրականացրել են զինավանի վրա ահաբեկչական խմբավորման հարձակումը կանխելու գործողություններ։

Ըստ սցենարի՝ ահաբեկիչները փորձել են հսկիչ անցագրային կետով մուտք գործել զինավան։ Անցագրային կետի պարեկային ուժերը պաշտպանական դիրք են գրավել և թույլ չեն տվել ահաբեկիչներին առաջանալ։ Տագնապով ոտքի է հանվել հակաահաբեկչական ստորաբաժանումը, որը շրջապատել և ոչնչացրել է ահաբեկիչներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *