Արցախում սահմանին իրավիճակը հանգիստ է. ՊԲ հրամանատար

Վերջին շրջանում Արցախում շփման գծում իրավիճակը հանգիստ է: Եթե հրադադարի խախտումներ լինում են, ապա միայն՝ հրաձգային զինատեսակներից: Այս մասին հայտնել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը. փոխանցում է «Այսօր» լրատվակայքը: 

«Այլ տրամաչափի զենքերից կրակոցներ չկան: Վերջին մեկ շաբաթվա վերլուծականը ցույց է տալիս, որ դեռևս մոտ ապագայում այդպես էլ շարունակվելու է», – նշել է ՊԲ հրամանատարը:

Նշենք, որ ինչպես հայտնում է ՊԲ կայքը, նոյեմբերի 12-ից 18-ը հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթներից հաստատված հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2500 կրակոց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *