Բաքվում կանցկացվի Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության կոմիտեի նիստ

Դեկտեմբերին Բաքվում կանցկացվի Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության կոմիտեի հերթական նիստը: Այս մասին նոյմբերի 20-ին Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: Փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Նիստերն անցկացվում են պարբերաբար: Ռուսաստանից ներգրավվում է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը: Ադրբեջանը մասնակցում է պաշտպանության նախարարության մակարդակով:

Կողմերը քննարկում են առկա ռազմատեխնիկական համագործակցությունը, զարգացման հեռանկարները:

Երկու երկրները համագործակցում են ռազմական մի շարք ոլորտներում, որոնց թվում բավականին ակտիվ է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: Մասնավորապես նոյեմբերին հայտնի դարձավ, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» (Вертолеты России) հոլդինգը ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերությանը տրամադրում է ՌԴ արտադրության բոլոր տեսակի, այդ թվում նաև ռազմական ուղղաթիռների վերանորոգման արտոնագիր:

Բացի այդ, Ադրբեջանի ԶՈւ սպառազինության հիմնական մասը ռուսաստանյան արտադրության զինտեխնիկա է, որոնց զգալի մասը՝ գնված վերջին տարիներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *