Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի կոմիտեի ղեկավարը նոյեմբերի 22-24-ը Ադրբեջանում մի շարք հանդիպումներ կանցկացնի այդ երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Գեներալ Մահմուդ Զուբայր Հայաթի նախատեսվող այցի մասին դեռևս հոկտեմբերի սկզբին հայտնել էր ադրբեջանական լրատվակայքերից մեկը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 20-ին Ադրբեջան էր այցելել Պակիստանի ՌՕՈւ հրամանատարը: Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ հանդիպմանը կողմերը քննարկել էին ռազմական, ռազմակրթական և ռազմատեխնիկական համագործակցությունը:
Հուլիսի 27-ին հայտնի է դարձել, որ Պակիստանն Ադրբեջանին 10 միավոր MFI-395 Super Mushshak մխոցային ուսումնամարտական ինքնաթիռ կվաճառի:
2015-16 թթ. էլ ադրբեջանական մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ադրբեջանը ցանկանում է գնել պակիստանա-չինական արտադրության JF-17 Thunder թեթև կործանիչներ: Սրա հետ կապված հստակ տեղեկությունները բացակայում են: