[Թարմացվող] Թբիլիսիիում հատուկ գործողություն է ընթանում․ շրջապատված ահաբեկիչները կրակում են

Նոեյմբերի 22-ի լույս գիշերը Թբիլիսիի փողոցներից մեկում ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություն է սկսվել։ Շենքը, որտեղ ենթադրաբար տեղակայվել է երկու ահաբեկիչ, շրջապատվել է, այնտեղից մարդիկ տարհանվել են։ Առավոտյան Վրաստանի ազգային անվտանգության ուժերը գրոհել են շենքը, լսվել են կրակոցներ և պայթյուններ։ Այս մասին հայտնում է վրաստանյան Rustavi 2 հեռուստաալիքը։ Գրոհի արդյունքների և կորուստների մասին պաշտոնական տվյալներ չկան։

[Թարմացում – 17:37] Մարտական գործողությունները կարծես ավարտվել են: Ըստ վրացական «Իմեդի» հեռուստաընկերության՝ ահաբեկիչներից մեկը սպանվել է:

Թբիլիսիիում սպանված ահաբեկիչը. լուսանկարը «Իմեդի» հեռուստաընկերությունից:

Թբիլիսիում սպանված ահաբեկիչը. լուսանկարը «Իմեդի» հեռուստաընկերությունից:

[Թարմացում – 17:09] Հիվանդանոցին վրացական «Պիրվելի ՏՎ-ին» հայտնել են ավելի վաղ վիրավորված հատուկջոկատայինի մահվան մասին: Նույնը հաստատում են նաև interpressnews.ge լրատվակայքից:

[Թարմացում – 16:35] Հատուկջոկատայինները մտել են ահաբեկիչների բնակարան: Դեռևս պարզ չէ՝ ահաբեկիչները չեզոքացվել են, թե՝ ոչ: Բնակարան մտնելուց հետո էլ լսվում են կրակոցներ:

Հատուկջոկատայինները բնակարանում

Հատուկջոկատայինները բնակարանում

[Թարմացում – 15:30] Դեռ չի հաջողվել չեզոքացնել ահաբեկիչներին, գործողությունները շարունակվում են: Վրաստանի ուժայինները բնակարանի հետախուզման համար օգտագործում են նաև քաղաքացիական դրոններ:

[Թարմացում – 12:43] Մարտական գործողություններին ներգրավվել է  նաև Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումը:

[Թարմացում – 12:39] Վ̶ի̶ր̶ա̶վ̶ո̶ր̶վ̶ա̶ծ̶ ̶հ̶ա̶տ̶ո̶ւ̶կ̶ջ̶ո̶կ̶ա̶տ̶ա̶յ̶ի̶ն̶ը̶ ̶մ̶ա̶հ̶ա̶ց̶ե̶լ̶ ̶է̶ ̶հ̶ի̶վ̶ա̶ն̶դ̶ա̶ն̶ո̶ց̶ո̶ւ̶մ̶:̶ ̶Հ̶ա̶յ̶տ̶ն̶ո̶ւ̶մ̶ ̶է̶ ̶վ̶ր̶ա̶ց̶ա̶կ̶ա̶ն̶ ̶«̶Ռ̶ո̶ւ̶ս̶թ̶ա̶վ̶ի̶ ̶2̶»̶ ̶հ̶ե̶ռ̶ո̶ւ̶ս̶տ̶ա̶ը̶ն̶կ̶ե̶ր̶ո̶ւ̶թ̶յ̶ո̶ւ̶ն̶ը̶:̶   Նույն «Ռուսթավի 2-ին» հիվանդանոցից հետո հայտնեցին, որ վիրահատությունը դեռ չի ավարտվել, սակայն հատուկջոկատայինի վիճակը կրիտիկական է:

[Թարմացում – 12:30]  Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտնում է, որ շենքում գտնվում են ահաբեկչական խմբավորման անդամներ: Առաջին գրոհի ժամանակ ահաբեկիչներին առաջարկվել է հանձնվել, սակայն վերջիններս հրաժարվել են: Վիրավորվել է ՊԱԾ մեկ աշխատակից: Ահաբեկիչներից մեկը ձերբակալվել է, մյուսների ձերբակալման գործողությունները շարունակվում են:

[Թարմացում – 11:55] Դեպքի վայր է բերվել երկրորդ «Կոբրա» զրահամեքենան՝ 02 կողային համարով:

[Թարմացում – 11:31] Ըստ շենքի բնակիչներից մեկի՝ բնակարանում ապրում էին Պանկիսիի կիրճից չեչեններ:

[Թարմացում – 11:16] Ահաբեկիչների կողմից զբաղվեցված շենքի մոտ են բերվել «Կոբրա» զրահամեքենա 703 կողային համարով:

Դեպքի վայր են բերվել «Կոբրա» զրահամեքենաներ

Դեպքի վայր են բերվել «Կոբրա» զրահամեքենա

[Թարմացում – 11:08] Վիրավորվել է մեկ հատուկջոկատային, մարտական գործողությունները շարունակվում են:


Առայժմ տարածված տեղեկության համաձայն՝ Գաբրիել Սալոսի փողոցում տեղակայված շենքում գտնվում է երկու ահաբեկիչ, ովքեր Վրաստանի քաղաքացիներ չեն։ Վրաստանի ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ուժերը արդեն 15 ժամ է, ինչ շարունակում են նրանց ձերբակալման ուղղությամբ հատուկ գործողությունը։

Շենքի գրոհը սկսվել է առավոտյան ժամը 5։00-ին, շուրջ մեկ ժամ լսվել են կրակոցի և պայթյունի ձայներ։ Դրանից հետո միջադեպի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ և իրավապահ կառույցների լրացուցիչ ուժեր։ Հատուկ գործողության պատճառով նաև տարհանվում են հարևան շենքերի բնակիչները, մոտակա դպրոցում դասերը դադարեցվել են։

Վրաստանի ՆԳՆ-ն և ՊԱԾ-ն առայժմ գործողության անցկացումը չեն մեկնաբանել։ Նաև որևէ տվյալ չի տրամադրվել հնարավոր կորուստների կամ տուժածների վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *