Հայաստանում մեկնարկել են ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի կինոլոգների հավաքներ

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) 102-րդ ռազմաբազայի կինոլոգները պահակաշների վարժեցման հատուկ մասնագիտացված համալիրում տասնօրյա հավաքներ են անցկացնում։  Այս մասին Razm.info-ին հայտնել են ՀՌՇ մամուլի ծառայությունից։

ՌԴ ԶՈւ կինոլոգները վարժանքների ժամանակ

ՌԴ ԶՈւ կինոլոգները վարժանքների ժամանակ

Ամենօրյա վարժանքներին կինոլոգները շների հետ իրականացնելու են պարեկային ծառայության ընթացքում խախտումներ կատարողներին բռնելու առաջադրանքներ:

Հավաքների ավարտին կինոլոգները և շները անցնելու են խոչընդոտների գոտի, ինչպես նաև 1.5կմ երթուղու վրա հրաձգության կատարմամբ դիմացկունության մարզումներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *