Նոյեմբեր-դեկտեմբերին Թուրքիայի զինուժը վարժանքներ կանի Կարսում

Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերը զորավարժություն կանցկացնի Կարսի նահանգի տարածքում: «Աքբաբա» զորավարժարանում և հարակից տարածքներում հայտարարվել է «ժամանակավոր անվտանգության գոտի»: 

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը նոյեմբերի 21-ին հրապարակել է կողմնակի անձանց մուտքն արգելված տարածքների կոորդինատները:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած կոորդինատներից պարզ է դառնում, որ վարժանքներն անցկացվելու են Կարսի օդանավակայանի և Աքբաբա քաղաքի միջև ընկած տարածքում՝ «Աքբաբա» զորավարժարանում։ Ներկայում զորավարժարանը վերանվանվել է Թուրքիայի ԶՈւ մահացած զինծառայողներից մեկի անունով՝ «Հանլըի» զորավարժարան:

Վարժանքների ընթացքում կրակի արձակման բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։ Միջադեպերից խուսափելու համար զորավարժության անցկացումը կոորդիանցվելու է Կարսի օդանավակայանի հսկիչների հետ:

Հիշեցնենք, որ Կարսում եռափուլ վարժանքներ անցկացվել են նաև ապրիլի 10-24-ն ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ՝ փետրվարին, անցկացվել են ձմեռային վարժանքներ: Մայիսն էլ նախատեսվում էր անցկացնել եռափուլ զորավարժություն:

Թուրքական զինուժի վարժանքներ Կարսում. 14-16 փետրվարի 2017 թ.

Թուրքական զինուժի վարժանքներ Կարսում. 14-16 փետրվարի 2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *