Ստամբուլում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) հատուկ նշանակության ուժերը վարժանքներն են անցկացրել: Ներգրավվել են նաև թուրքական արտադրության «Կոբրա» և «Էժդեր» զրահամեքենաներ, ամերիկյան Sikorsky ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» պարբերականի կայքը:
Վարժանքներին ներկա է եղել և հետևել է Ստամբուլի անվտանգության գլխավոր տնօրինության ղեկավար Մուսթաֆա Չալըշքանը:
Վարժանքների ժամանակ ուղղաթիռներից դեսանտ է իջեցվել, օդուժի աջակցությամբ խաղարկվել են հետախուզական գործողություններ: Բացի այդ, կրակային վարժանքներ են անցկացվել «Կոբրա» և «Էժդեր» զրահամեքենաներից, ավտոմատներից, դիպուկահարներից:
Զորավարժության ընթացքում նշվել է, որ 2017-ի սկզբից մինչև այժմ Ստամբուլի ոստիկանության տարբեր ստորաբաժանումները մասնակցել են մոտ 2000 գործողության: Դրանց ներգրավված են եղել նաև հատուկ նշանակության ուժերը, ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները: