Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հատուկ նշանակության ստորաբաժանման գրոհային խմբերը Կուբանում վարժանքներ են արել։ Վարժանքներին ներգրավվել են շուրջ 150 զինծառայող, 10-ից ավելի զինտեխնիկա։ Այս մասին նոյեմբերի 20-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։
Վարժանքների սցենարի համաձայն՝ անօրինական զինված խմբավորումը գրավել է 10 բնակելի տնից բաղկացած բնակավայր:
Հակաահաբեկչական գործողության սկզբում ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները Մի-8ԱՄՏՇ «Տերմինատոր» ուղղաթիռներից դեսանտավորում են կատարել, ինչից հետո իրականացրել են 15կմ երթ դեպի հատուկ գործողությունների անցկացման վայր։
Նախքան ակտիվ գործողություններ սկսելը՝ հետախույզները իրականացրել են հետախուզա-որոնողական գործողություններ, տեղանքը հետախուզվել է նաև «Գռուշա» ԱԹՍ-ներով։
Հակառակորդի մասին տվյալներ ձեռք բերելուց հետո գրոհային խմբերը շրջափակել են բնակավայրը և ոչնչացրել ահաբեկիչներին։
Մարտականին մոտ իրավիճակ ստեղծելու համար կիառվել են Իմ-100Մ իմիտացիոն ականներ և ծխարձակող միջոցներ։