Պարտադիր զինծառայությունից խուսափած անձինք տույժի դիմաց կազատվեն քրեական հետապնդումից. օրինագիծ

Նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակը։ Օրենքի նախագիծը ընդունվել է 85 կողմ, 0 ձեռնպահ և դեմ ձայներով:

Կատարված փոփոխություններից մեկով՝ քրեական հետապնդումից գումարի դիմաց կկարողանան ազատվել մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիները (գործող օրենքով՝ մինչև 2015-ի մայիսի 1-ը):

Մեկ այլ փոփոխությամբ՝ 27 տարին լրացած քաղաքացիները քրեական հետապնդումից ազատվելու համար գումարը իրավունք կունենան վճարել 2019 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Ավելի մանրամասն՝ այստեղ:

Նախատեսվում է նաև ծառայությունից խուսափելու համար սահմանված տույժը յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամից դարձնել 200 հազար դրամ։

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ գտնվող 12698 մարդուց 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *