Իրանը ցուցադրել է բալիստիկ հրթիռների տեղափոխման և արձակման նոր կայանները

Իրանը ցուցադրել է մինչ այս  բալիստիկ հրթիռների տեղափոխման և արձակման կայանների (ՏԱԿ) ամենամեծ քանակությունը, փոխանցում է  JanesDefenceWeekly-ը։

Մայիսի 26-ին իրանական հեռուսատեսությամբ ցուցադրվել են 2 շարքով կանգնեցված 26 ՏԱԿ-եր։

իրան

Վերջիններիս այսպիսի քանակությունը Իրանին հնարավորություն է տալիս ավելի շատ բալիստիկ հրթիռներ բաց թողնել միևնույն ուղղությամբ, ինչը մեծացնում է Իրանի հնարավորությունները շրջանցելու հրթիռային պաշտպանական համակարգերը, ինչպիսին է իսրայելական Arrow համակարգը, որն ունի սահմանափակ թվով  կործանիչներ։ Սա Իրանին ռազմավարական առավելություն է տալիս։

Իրանի պատրաստված ՏԱԿ-երը, սակայն, ինքնագնաց չեն և քարշակվում են բեռնատարերի կողմից, որոնք ավելի էժան են և ավելի հեշտ են կառուցվում։ Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի (CSIS) մայիսի 23-ի զեկույցի համաձայն՝ Իրանը ունի 6-20 ՏԱԿ-եր իր «Շաhաբ» (Shahab) 3 միջին հեռահարության բալիստիկ հրթիռները արձակելու համար, որոնք կարող են հասնել Իսրայելին։

Մայիսի 26-ին արված նկարներից երևում է, որ Իրանը ունի 2 տեսակի ՏԱԿ փոխադրիչներ, որոնք բավական մեծ են «Շահաբ 3Ս» հրթիռները փոխադրելու համար։ Մյուս կողմից, վիճելի հարց է ցուցադրված նմուշներից քանիսն են փոխադրվել կամ արդյոք Իրանը ցուցադրել է ՏԱԿ-երի իր ողջ քանակությունը։
Յուրաքանչյուր շարքի առաջին 4  ՏԱԿ-երը նման են 2010թ. ցուցադրված ՏԱԿ-երին, որոնք նախատեսված էին «Սեջջիլ» (Sejjil) կարծր վառելիքով աշխատող հրթիռների փոխադրման համար։ «Սեջջիլ» հրթիռները ավելի ծանր են, սական ավելի արագ կարող են բաց թողնվել՝ մեծացնելով թիրախին հասնելու հավանականությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *