Նոյեմբերի 15-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի բազայի վրա դիվիզիոնի կազմով անցկացվել է մարտական կրակով մարտավարական զորավարժություն, որին հետևել է ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:
Նշվում է, որ զորավարժությունն անցկացվում է հրետանային ստորաբաժանումների հրամանատարների ու վարչության սպաների մարտական պատրաստության մակարդակը բարձրացնելու և անձնակազմին նոր հմտություններ ու որակներ հաղորդելու նպատակով:
Զորավարժության ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ, Դ-20 տիպի հրանոթներով իրականացվել է ուղիղ նշանառությամբ կրակ:
Ըստ հաղորդագրության՝ զորախաղերի ընթացքում գրանցված արդյունքները ցույց են տվել, որ մասնակից անձնակազմը պատրաստ է իրական մարտադաշտում կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: