ՀՀ կառավարութան նոյեմբերի 16-ի նիստի ընթացքում հավանության է արժանացել 2017 թ. հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված Հայաստանի՝ Ռուսաստանից 100 մլն դոլարի արտահանման վարկի համաձայնագիրը:
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը. հայտնում է կառավարության կայքը:
Վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությունը դեռևս պետք է ներկայացվի Ազգային ժողով:
Վարկի ձեռքբերման համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանը վարկի միջոցներից կարող է վճարել յուրաքանչյուր առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով՝ անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։ Սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։
Վարկի տոկոսավճարները հաշվարկվում են տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով, մարվում է 15 տարվա ընթացքում. ավելի մանրամասն՝ այստեղ:
Նշենք, որ դեռևս հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից զենքի գնումների համար ևս 100 մլն դոլարի վարկ վերցնել.