Նոյեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Վանկուվերում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությունների վերաբերյալ տարբեր երկրների պաշտպանության նախարարների համաժողովին:
Կանադա այցի երկրորդ օրը ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցեց Վանկուվերում տեղի ունեցող ՄԱԿ-ի Խաղաղապահ համ…
Posted by Levon Martirosyan on Wednesday, November 15, 2017
Համաժողովի հայտարարվող նպատակներն էին՝
- Քննարկել 2016 թ. պաշտպանության նախարարների համաժողովից հետո մինչ օրս գրանցված փոփոխությունները,
- Խրախուսել նոր ներդրումներ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից հատկապես այն շրջաններում, որտեղ ՄԱԿ-ը պակասներ ունի, ինչպես օրինակ արագ տեղափոխում, ուղղաթիռներ և ֆրանսերենի մասնագետներ:
- ՄԱԿ-ի անդամների ջանքերով զարգացնել խաղաղապահության բարեփոխումները, ավելի լավ պլանավորել խաղաղապահական գործողություններ ևն:
Համաժողովին մասնակցել է ավելի քան 70 երկրից շուրջ 500 պատվիրակ:
Ավելացնենք, որ Հայաստանի զինուժը 2014 թվականից միացել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությանը: