ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Սաուդյան Արաբիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի պայմանագիրը ստորագրել են դեռևս 2017 թ. մայիսին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Դաշնային ծառայության մամուլի ծառայությունից մասնավորապես հայտնել են.
«Թագավորության զինված ուժերի կարիքների համար Ս-400 «Թրիումֆ» համակարգերի մատակարարման պայմանագիրը կնքվել է 2017 թ. մայիսին»:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին, Դաշնային ծառայության պետը հայտնել էր, որ կողմերը հասել են սաուդներին այդ համակարգերի մատակարարման «պայմանավորվածության»:
Հիշեցնենք, որ նման պայմանավորվածության մասին առաջին անգամ հայտնի էր դարձել ընդամենը 2017 թ. հոկտեմբերին՝ Սաուդյան Արաբիայի թագավորի՝ Մոսկվա այցից հետո: Ավելի վաղ նման տեղեկություն չկար:
Ավելացնենք, որ, առայժմ առկա տեղեկություներով, ինչեպես Թուրքիայի, այնպես էլ՝ սաուդների դեպքում Ռուսաստանը պատրաստ է միայն համակարգեր վաճառել, իսկ տեխնոլոգիաներ տրամադրելուն Մոսկվան առայժմ չի համաձայնում: