Ադրբեջանը և Ուզբեկստանը ստորագրել են 2018 թ. ռազմական համագործակցության ծրագիրը

Նոյեմբերի 16-ին Ադրբեջան է այցելել Ուզբեկստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Աբդուսալոմ Ազիզովը: Ադրբեջանի ՊՆ ղեկավարի հետ հանդիպմանը կողմերը ստորագրել են 2018 թ. ռազմական համագործակցության պլանը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի և Ուզբեկստանի ՊՆ-ներ Զաքիր հասանովը և Աբդուսալոմ Ազիզովը

Ադրբեջանի և Ուզբեկստանի ՊՆ-ներ Զաքիր հասանովը և Աբդուսալոմ Ազիզովը

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և գեներալ-մայոր Աբդուլսալոմը անցկացրել են երկկողմ, ինչպես նաև պատվիրակությունների կազմով հանդիպումներ:

Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպումից այլ մանրամասներ չեն տրամադրվում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Ուզբեկստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են կնքել դեռևս 2009-ի մարտի 26-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *