Գուրգեն Դալիբալթայանը դարձավ 87 տարեկան

Այսօր գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը դառնում է 87 տարեկան։

Գեներալի մասին կենսագրությունն ու անցած ուղին՝Գուրգեն Դալիբալթայան

Գուրգեն Հարությունի Դալիբալթայան [ծ. 5.6.1926, գ. Մեծ Արագյալ՝ ՎՀ Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջան] պետական, ռազմական գործիչ։

ԽՍՀՄ ԶՈՒ գեներալ-մայոր (1971)։ Հայկական բանակի գեներալ-գնդապետ (1996)։ Ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը (1947), Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1961), վերապատրաստվել ԽՄՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի ակադեմիային կից ղեկավար անձնակազմի ակադեմիական դասընթացներում (1976, 1978)։ 1947-91-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում. Բաքվի 259-րդ դիվիզիայի, Լենքորանի, ապա՝ Կիրովաբադի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար, նույն դիվիզիայի հրամանատարի տեղակալ, Սիբիրի գինվորական շրջանի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար, ԽՍՀՄ Եվրոպական զորամիավորման հարավային խմբավորման զորքերի (Բուդապեշտ) շտաբի պետի, Հյուսիսկովկասյան զինվորական շրջանի զորքերի (Դոնի Ռոստով) հրամանատարի տեղակալ։ 1991-ին՝ ՀՀ ՊԿ գլխավոր շտաբի պետ, 1991-92-ին՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, 1992-93-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1993-ից՝ ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ։ 2001-ից՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ։

1991-94-ին մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտական պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Լաչինի մարդասիրական միջանցքի բացման, Գորիս-Լաչինի ռազմական գործողության, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։
Գուրգեն Դալիբալթայանի և Վազգեն Սարգսյանի կողմից մշակվել և վավերացվել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմական գործողության պլանը։ Պարգևատրվել է ԽՍՀՄ բազմաթիվ, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշաններով։

3 responses to “Գուրգեն Դալիբալթայանը դարձավ 87 տարեկան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *