Թուրքիայի նախագահը Կատարում այցելել է թուրքական ռազմաբազա

Նոյեմբերի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատար պաշտոնական այցի ընթացքում եղել է նաև այդ երկրի մայրաքաղաք Դոհայում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ռազմաբազայում և հանդիպել զինծառայողներին: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը:

Էրդողանը Կատարում հանդիպել է թուրքական ռազմաբազայի զինծառայողներին

Էրդողանը Կատարում հանդիպել է թուրքական ռազմաբազայի զինծառայողներին

Էրդողանը ստուգումներ է անցկացրել թուրքական ռազմաբազայի տարածքում:

Թուրքիայի նախագահին ուղեկցել են նաև ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Կատարի թուրքական ռազմաբազա է այցելել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին:

2015-ին Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, ռազմական արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին պայմանագիր: Իսկ 2016-ին Կատարի և Թուրքիայի  կառավարությունները կնքել են Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու վերաբերյալ իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): 2017-ի հունիսին այս համաձայնագիրը վավերացրել են Թուրքիայի խորհրդարանը և նախագահը:

Այդ համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսել է զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի զորավարժություն են անցկացրել:

Նշենք, որ Կատար այցից առաջ Էրդողանը նաև եղել է Ռուսաստանում և Քուվեյթում:

Թուրքիայի նախագահը Կատարում այցելել է նաև թուրքական ռազմաբազա

Թուրքիայի նախագահը Կատարում այցելել է նաև թուրքական ռազմաբազա

Էրդողանը Կատարում հանդիպել է թուրքական ռազմաբազայի զինծառայողներին

Էրդողանը Կատարում հանդիպել է թուրքական ռազմաբազայի զինծառայողներին

One response to “Թուրքիայի նախագահը Կատարում այցելել է թուրքական ռազմաբազա

Մեկնաբանել Vazken GhazarianՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *