ՌԴ ԶՈւ ռմբակոծիչները հարվածել են «Իսլամական պետությանը» Դեր Զոր նահանգում

Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի ԶՈւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

ՌԴ ԶՈւ 6 միավոր Տու-22Մ3 ռմբակոծիչները օդ են բարձրացել Ռուսաստանի տարածքից, անցնելով Իրանի և Իրաքի վրայով, հարվածել են ԻՊ դիրքերին Աբու Քեմալ քաղաքի մոտակայքում: Ռմբակոծիչներին ուղեկցել են Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում տեղակայված Սու-30ՍՄ կործանիչները:

Ըստ հաղորդագրության՝ նախանշված բոլոր թիրախները «ոչնչացվել են»: Հարվածներից հետո ինքնաթիռները վերադարձել են իրենց տեղակայման վայր:

Տու-22Մ3 ռմբակոծիչները հարվածել են ԻՊ դիքրերին նաև նոյեմբերի 1-ին: Բացի օդուժի հարվածներից, հոկտեմբերի 31-ին Միջերկրական ծովից ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել նույն Աբու Քեմալում ԻՊ դիրքերին:

Նշենք՝ նոյեմբերի 8-ին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սիրիայի կառավարական բանակը ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Աբու Քեմալ քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետության» վերջին հենակետը Սիրիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *