Զենքի արտադրության արտոնագիր կտրվի խոցման միջոցներ արտադրող ընկերությանը

ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված է «ԱՐՍԵՆԱԼ ԼՏԴ» ՍՊ ընկերու­թյանը երեք տարի ժամկետով զենքի (խոցման միջոցներ, ռազմամթերք, փամփուշտ­ներ) արտադրության լիցենզիա տալու մասին որոշման նախագիծը:

Ընկերու­թյունը նախատեսում է ՀՀ պաշտպա­նու­թյան նախարարության պատվերով արտադրել խոցման միջոցներ, ռազմամթերք, փամ­փուշտ­ներ: Ըստ այդմ՝ նպատա­կա­հարմար է ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա երեք տարի ժամկետով:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումով` կընդլայնվի ներ­հան­րա­պե­տական արտադրու­թյան տեսականին և Հայաստանի զինված ուժե­րը և այլ զորքերը կապահովվեն ժա­մա­նա­­կա­կից սպառազինությամբ և ռազմական տեխնի­կայով:

ՀՀ ԶՈւ զինծառայողը՝ հրաձգարանում ՍՎԴ դիպուկահար հրացանով կրակելիս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *