Սիրիայում արաբա-քրդական ուժերի խոսնակը հեռացել է պաշտոնից և լքել ճամբարը

ԱՄՆ աջակցությամբ գործող, հիմնականում քրդերից և արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) խոսնակ Թալալ Սիլոն հեռացել է պաշտոնից և կարծես թե լքել է SDF-ի ճամբարը և անցել Թուրքիայի վերահսկած տարածքներ:

Սոցիալական ցանցերում SDF-ին մոտ կանգած աղբյուրները հայտնում են, որ հեռանալուց հետո Թալալ Սիլոն գնացել է Սիրիայում Թուրքիայի ԶՈւ վերահսկած տարածք: Հրապարակվել են նաև լուսանկարներ, որտեղ երևում են թուրքական զրահամեքենաներ և քաղաքացիական մեքենաներ, ինչը ներկայացվում է որպես Թալալ Սիլոյի շարասյուն: Հարկ է նկատել, որ տարածվող տեղեկությունները դեռ խոսակցությունների մակարդակում են:

Թալալ Սիլոյի հեռացման մասին, տեղում սեփական աղբյուրների վրա հղում անելով, հայտնել է նաև թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Այդ պաշտոնում նշանակվել է Ռեդուր Խելիլը, ով նախկինում SDF-ին մաս կազմող քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) խոսնակն էր: Խելիլը թվիթերի իր էջում արդեն թարմացրել է նոր պաշտոնի մասին տեղեկությունը:

Ռեդուր Խելիլի թվիթերի էջը

Ռեդուր Խելիլի թվիթերի էջը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *