Նոյեմբերի 14-ին Տաջիկստանում մեկնարկել է ՀԱՊԿ միացյալ ուժերի խոշոր զորավարժության երկրորդ փուլը: Զորավարժությունն ունի պաշտպանողական բնույթ, դրան ներգրավվել են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներ: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:
Զորավարժությունը անցկացվում է Տաջիկստանի՝ Աֆղանստանին սահմանակից «Խաբրամայդոն» զորավարժարանում:
Զորավարժության հայտարարվող նպատակներից է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի կառավարման համակարգի կատարելագործումը, շտաբերի միջև համագործակցության բարելավումը և հրամանատարական օղակի փորձի ավելացումը:
Վարժանքներին ներգրավված են ավելի քան 5 հազար զինծառայող, 60-ից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև ԱԹՍ-ներ, 1,5 հազարից ավել զինտեխնիկա, այդ թվում՝ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ: Նշենք, որ հատուկ այս զորավարժության համար Տաջիկստան էին տեղափոխվել ՌԴ ԶՈւ շուրջ 40 ինքնաթիռ և ուղղաթիռ: