Նոյեմբերի 16-ից Ադրբեջանի բանակը հրամանատարաշտաբային զորախաղեր կանի

Նոյեմբերի 16-20-ը Ադրբեջանում կանցկացվեն հրամանատարաշտաբային զորախաղեր: Վարժանքներին կներգրավվեն զորատեսակների և զորամիավորումների ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական ղեկավարման օրգանները, հատուկ նշանակության ուժեր: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Ադրբեջանի բանակի զորավարժությունից. 21.09.2017

Ադրբեջանի բանակի զորավարժությունից. 21.09.2017

Զորավարժության տարբեր փուլերում նախատեսվում է ներգրավել նաև ստորաբաժանումներ՝ ուժեր, և միջոցներ (զինտեխնիկա ևն):

Զորախաղի հայտարարվող նպատակը համազորային գործողությունների անցկացման ընթացքում լեռնային ռելիեֆի և բարդ ռադիոէլեկտրոնային իրադրության պայմաններում ղեկավարման օրգանների և զորքերի փոխգործակցության մակարդակի ստուգումն է:

Վարժանքների փուլերից մեկում կանցկացվեն ցամաքային, օդային և ծովային ստորաբաժանումների միջև համագործակցության գործնական պարապմունքներ՝ հաշվի առնելով զորամասերի մանևրայնության և կրակային հնարավորությունների մակարդակը:

Վարժանքները կավարտվեն նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ադրբեջանում անցկացվել էր խոշոր զորավարժություն՝ շուրջ 15 հազար զինծառայողի, 150 միավոր տանկի և այլ զրահատեխնիկայի, 120 միավոր հրետանային և հրթիռային համակարգերի ներգրավմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *