«ՄիԳ-ը» մշակում է 1-ից 15 տոննա կշռող հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ

Ռուսաստանյան ինքնաթիռաշինական «ՄիԳ» կորպորացիան աշխատանքներ է տանում 1-ին մինչև 15 տոննա կշռող նոր ԱԹՍ-ների արտադրման շուրջ: «Մոտակա ժամանակներում» նեկայացվելու են ԱԹՍ-ների հետախուզական և հարվածային օրինակները:

Այս մասին Դուբայի ավիաշոուի ժամանակ հայտարարել է «ՄիԳ» կորպորացիայի ներկայացուցիչ Անաստասիա Կրավչենկոն:

Ինքնաթիռների հավաքման գործընթացը «ՄիԳ-ի» գործարանում

Ինքնաթիռների հավաքման գործընթացը «ՄիԳ-ի» գործարանում

Նոր ԱԹՍ-ները ունենալու են 1-5, 5-10 և 10-15 տոննա կշռող տարբերակներ և կրելու են ռուսաստանյան արտադրության շարժիչներ: «ՄիԳ-ը» նախատեսել էր ՌԴ ՊՆ-ին իր 5 տոննա կշռող ԱԹՍ-ի տարբերակը ներկայացնել դեռ 2015-ի վերջին:

Հիշեցնենք, որ ԱԹՍ-ների արտադրության ոլորտում «ՄիԳ-ին» մրցակից կարող է լինել «Կալաշնիկով» ընկերությունը: «Կալաշնիկովը» արդեն սկսել է հետախուզական նոր ZALA 421-16Е2 անօդաչու թռչող սարքի սերիական արտադրությունը:

Zala Aero ընկերություն ZALA 421-16Е ԱԹՍ

Zala Aero ընկերություն ZALA 421-16Е ԱԹՍ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *