Ռուսաստանը հայտնում է Դեր Զորն ամբողջությամբ ականազերծելու մասին

Նոյեմբերի 14-ին Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնից» հայտնել են, որ Դեր Զորն ամբողջությամբ ականազերծվել է: Ոչնչացվել է ավելի քան 44500 պայթյունավտանգ առարկա: Միևնույն ժամանակ սիրիացի սակրավորները և ՌԴ զինուժը սկսել են ականազերծել Հալեպի գյուղերից մեկը: Այս մասին հայտնում են «ՌԻԱ Նովոստի» և «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունները:

Դեր Զորի ականազերծմանը մասնակցել են սիրիացի սակրավորներ ևս: Ականազերծվել է շուրջ 1240 հա տարածք, 246 կմ ճանապարհ:

ՌԴ ԶՈւ սակրավորներ

ՌԴ ԶՈւ սակրավորներ

Արդեն նոյեմբերի 15-ին Սիրիայի զինուժի սակրավորները ՌԴ ԶՈւ ղեկավարությամբ սկսել են ականազերծել Հալեպի Մակլում գյուղի տարածքը: Սակրավորների անվտանգությունն ապահովելու համար ավանի տարածքը կշրջափակեն ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության զինծառայողները և Կենտրոնի զինծառայողներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Սիրիայում Ռուսաստանի ԶՈւ միջազգային հակաականային կենտրոնի 170 մասնագետ Դերզորում սկսել էր քաղաքի կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ տանող ճանապարհների ականազերծումը:

Աշխատանքներին մասնակցել են նաև Սիրիայի բանակի սակրավորները, որոնք պատրաստվել են Միջազգային հակաականային կենտրոնում:

Հավելենք, որ նոյեմբերի 6-ին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել էր, որ Հայաստանը և Սերբիան հաստատել են Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավվելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *