Բակո Սահակյանն եղել է Թալիշ գյուղում և առաջնագծում

Նոյեմբերի 14-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր և սահմանագիծ, ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին և նրանց առօրյային։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։

Լուսանկարից երևում է, որ Բակո Սահակյանին ուղեկցել է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։ Առաջնագծում Բակո Սահակյանը ընդգծել է, որ զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, սահմանագծի ամրացումն ու ժամանակակից սարքավորումներով կահավորումը պետության առջև ծառացած կարևորագույն առաջադրանքներից են, և արվելու է հնարավորը դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:

Նույն օրը նաև եղել է Թալիշ գյուղում և ծանոթացել այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին: Նա խորհրդակցություն է հրավիրել Թալիշում իրագործվող ծրագրերին վերաբերող հարցերի շուրջ՝ կոնկրետ հանձնարարականներ տալով համապատասխան մարմինների ղեկավարներին:

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ

Նշենք, որ ավելի վաղ Բակո Սահակյանը Թալիշում վերակառուցողական աշխատանքներին ծանոթանալուց հետո հանձնարարել էր քաղաքաշինության նախարարին, ըստ անհրաժեշտության, ավելացնել գյուղում վերականգնողական աշխատանքներ իրականացանող ընկերությունների թիվը. ներկայումս Թալիշում 7 շինարարական կազմակերպություն է աշխատում:

Թալիշ. 2017

Թալիշ. 2017

Թալիշում շինարարություն է

Իսկ վերջերս «Հայաստան» համահայկական հիմնադրամը, բարերար Անդրանիկ Պաղտասարեանի աջակցությամբ, Թալիշ գյուղի զարգացման համար ներդրել էր մոտ 541.331.200 դրամ (≈ 1 մլն 134 հազար ԱՄՆ դոլար):

Թալիշ գյուղի և Ալաշանում բնակվող թալիշեցիների մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *