ՌԴ ՊՆ-ն համակարգչային խաղից դրվագը ներկայացրել է որպես Սիրիայում ԱՄՆ-ի՝ ԻՊ-ին աջակցելու «անհերքելի փաստ»

Ռուսաստանի ՊՆ-ն համակարգչային խաղից և ավելի վաղ այլ իրադարձություններից արված լուսանկարները վերագրել է որպես սեփական ԱԹՍ-ից արված լուսանկարներ և ներկայացրել ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ին աջակցելու «անհերքելի հաստատում»: 

Հատկանշական է, որ ՌԴ ՊՆ-ն իր ֆեյսբուքյան էջից արդեն հեռացրել է համապատասխան գրառումը, ուստի տեղադրում ենք մեր կողմից արխիվացված տարբերակը:

Առանձին տեղադրում ենք նաև ՌԴ ՊՆ հրապարակած, այնուհետև ֆեյսբուքից հեռացված լուսանկարները:

Ռուսաստանի ՊՆ հրապարակած լուսանկարները ուսումնասիրել է նաև Սիրիայի հակամարտությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը և պարզել դրանց սկզբնաղբյուրները:

Այսպես՝ լուսանկարներից մեկը իրականում ոչ թե ՌԴ ԶՈւ ԱԹՍ-ի արած լուսանկար է, այլ մի հատված AC-130 Gunship Simulator  համակարգչային խաղից:

ՌԴ ՊՆ-հրապարակած մյուս լուսանկարների հետքերով ուսումնասիրությանը համապատասխան հղումներով կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *