Բակո Սահակյանը ստորագրել է ձմեռային զորակոչի և զորացրման հրամանագիրը

Նոյեմբերի 14-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանը ստորագրել է 2018 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը:

Ըստ հրամանագրի` 2018 թվականի հունվար ամսին կանցկացվի Արցախի արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց տարկետման իրավունքը դադարել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրով 2018 թվականի հունվար ամսին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինծառայությունն անցած զինծառայողները:

Հիշեցնենք, որ զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել էր նոյեմբերի 2-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *