Թուրքիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների ՌԾՈւ ուժերը խաղարկել են աղետի դեպքում փրկարարական գործողություներ

Արևելյան Միջերկրականի Թուրքիային պատկանող ջրային տարածքներում շարունակվում է ՆԱՏՕ-ի 5 երկրների ռազմածովայիններ զորավարժությունը: Թուրքիայի, ԱՄՆ և մյուս երկրների ՌԾՈւ ուժերը ՆԱՏՕ-ի մշտական խմբերից մեկի հետ խաղարկել են աղետին միջամտելու, որոնողական և փրկարարական գործողություններ: Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լարտվական գործակալությունը:

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ՌԾՈւ համատեղ «Արևելյան Միջերկրական-2017» զորավարժությունից. Աղբյուրը՝ «Անադոլու»

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ՌԾՈւ համատեղ «Արևելյան Միջերկրական-2017» զորավարժությունից. Աղբյուրը՝ «Անադոլու»

Վարժանքներին ներգրավված են Թուրքիայի, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ռումինայի, Բուլղարիայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումներ, ՆԱՏՕ-ի 2-րդ մշտական ծովային խումբը (SNMG2):

Զորավարժության նոյեմբերի 14-ի փուլում կողմերն իրականացրել են աղետի դեպքում ծովում փրկարարական գործողություններ: Գործողությունների համար որպես հրամանատարական կետ ծառայել է Թուրքիայի ՌԾՈւ, թուրքական արտադրության Bayraktar խոշոր դեսանտային նավը:

Թուրքիան այդ նավն առաջին անգամ փորձարկում է հենց այս զորավարժության ընթացքում: Ավելացնենք, որ վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 3500 զինծառայող, 25 նավ և սուզանավ, 27 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ադրբեջանը զորավարժությանը մասնակցում է որպես դիտորդ:

Թուրքիայի ՌԾՈւ L-402 Bayraktar մեծ դեսանտային նավ

Թուրքիայի ՌԾՈւ L-402 Bayraktar մեծ դեսանտային նավ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *