ԵՄ երկրները համատեղում են ջանքերը ռազմական ոլորտում

Նոյեմբերի 13-ին ԵՄ անդամ 23 երկիր ստորագրել է Մշտական կառուցվածքային համագործակցության (PESCO) փաստաթուղթը, ըստ որի՝ նախատեսվում է համատեղել սպառազինության մշակման ուղղղությամբ աշխատանքը, իսկ ապագայում ստեղծել նաև համատեղ ռազմական ստորաբաժանումներ: 

Ըստ ծրագրի՝ նախատեսվում է խորացնել ԵՄ երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում, ինչը ենթադրում է ռազմական նշանակության համատեղ նախագծեր, համատեղ ռազմական ստորաբաժանումներ ևն:

Բելգիացի զինծառայող Գերմանիայում ԵՄ մարտական խմբի զորավարժության ժամանակ․ 2014

Բելգիացի զինծառայող Գերմանիայում ԵՄ մարտական խմբի զորավարժության ժամանակ․ 2014

Հիշեցնենք, որ ԵՄ-ում 2005-ից գործում են խաղաղապահ ուժեր, որը ԵՄ անդամ երկրների զինված ուժերի գումարտակային միավորում է և մարտական հերթապահություն է իրականացնում ռոտացիոն սկզբունքով: Զինված ընդհարումներում արագ արձագանքման ուժերի կիրառում դեռ չի արձանագրվել:

Անցյալ տարվա նոյեմբերի 30-ին Եվրոպական հանձնաժողովը ընդունել էր «Պաշտպանության ոլորտում գործողությունների եվրոպական ծրագիրը», որը ներառում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ամրապնդում և հիբրիդային պատերազմների, կիբերանվտանգության, պաշտպանական ունակությունների, ռազմատեխնիկական համագործակցության և համատեղ զորավարժությունների ոլորտներում 42 առաջարկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *