Ուկրաինայի ԶՈւ զորամասերը համալրվելու են թուրքական ռադիոհամակարգերով

2018-2020 թվականների ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կապի զորքերի բոլոր զորամասերը կհամալրվեն թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության գերկարճ ալիքային ռադիոմիջոցներով: Այս մասին նոյեմբերի 10-ին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ կապի զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Վոլոդիմիր Ռապկոն, փոխանցում է ՊՆ կայքը:

Ուկրաինայի ԶՈւ զորամասերը համալրվելու են թուրքական արտադրության ռադիոներով

Ուկրաինայի ԶՈւ զորամասերը համալրվելու են թուրքական արտադրության ռադիոներով

Նա նաև հայտնել է, որ նախատեսվում է այդ ռադիոհամակարգերի արտադրություն սկսել նաև Ուկրաինայի տարածքում: Ռապկոյի խոսքով՝ թուրքական արտադրության ռադիոհամակարգերը ամբողջությամբ համապատասխանում են Ուկրաինայի ԶՈւ պահանջներին:

Նա նաև նշել է, որ որոշ զորամասեր համալրվելու են ամերիկյան արտադրության ռադիո միջոցներով:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 9-ին «Ասելսան» ընկերությունը կապի միջոցներ մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրել Ուկրաինայի պետական «СпецТехноЕкспорт» ընկերության հետ: Պայմանագիրն ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 43,6 միլիոն ամերիկյան դոլար: Ըստ համաձայնագրի՝ կապի միջոցների մատակարարումները սկսելու են 2018-ին:

Նշենք, որ նոյեմբերի 8-ին Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման որոշմանը, որով Թուրքիան ռազմական նշանակության ապրանքներ կմտակարարի Ուկրաինային, ինչպես նաև կանցկացնի Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների մարզումներ:

Ավելի վաղ՝ դեռևս 2016-ի դեկտեմբերին Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրով՝ 2017-ից սկսած՝ 5 տարի Թուրքիան պետք է ֆինանսական օգնություն տրամադրի Ուկրաինային՝ պայմանով, որ այդ միջոցներով Ուկրաինան պետք է գնի թուրքական ռազմարդյունաբերական արտադրանք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *