Վրաստանում մեկնարկել է խոշոր հրամանատարաշտաբային «Դիդգորի-2017» զորավարժությունը

Նոյեմբերի 13-ին Վրաստանում մեկնարկել է միջգերատեսչական հրամանատարաշտաբային խոշոր «Դիդգորի-2017» ամենամյա զորավարժությունը: Այն անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի տարածքում:

Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: Զորավարժությունը ղեկավարում է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Զազա Չխաիձեն:

Լուսանկար «Դիդգորի-2017» զորավարժության բացման արարողությունից

Լուսանկար «Դիդգորի-2017» զորավարժության բացման արարողությունից

Համաձայն զորավարժության պլանի՝ խաղարկվում են Վրաստանի տարբեր ուժային գերատեսչությունների միջև գործողություններ պայմանական հիբրիդային պատերազմի պայմաններում: Վարժանքներին ներգրավվել են նաև միջազգային կազմակերպություններ:

Զորավարժության հայտարարվող նպատակը ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում Վրաստանի պետական հաստատությունների միջև համագործակցության, վերահսկողության և կառավարման բարելավումն է և Վրաստանի ԶՈւ շտաբերի պատրաստությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *